Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Գարսիան այլևս չի գտնվում անգլիական «Ֆուլհեմի» տրանսֆերային հետաքրքրությունների կենտրոնում։
Ինչպես իր սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Նիզաար Կինսելան, լոնդոնյան ակումբն այլևս չի դիտարկում ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Նշվում է, որ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է թիմում պահպանել Գոնսալո Գարսիային նաև 2026/27 մրցաշրջանի համար և դեմ է նրա հնարավոր տրանսֆերին։
Հիշեցնենք, որ Գոնսալո Գարսիան «Ռեալի» ակադեմիայի սան է։ Մադրիդյան գրանդի առաջին թիմի կազմում անցկացրած 73 պաշտոնական հանդիպումներում նա դարձել է 30 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր պորտալը 22-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

























































