Մադրիդի «Ռեալը» այս ամռանը կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիին։
Ավելի վաղ «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դեմ էր «քաղաքայինների» ֆուտբոլիստի տրանսֆերին՝ վնասվածքների հետ կապված նրա խնդիրների պատճառով։ Սակայն ակումբի մյուս պատասխանատուները գտնում են, որ 30-ամյա իսպանացին խիստ անհրաժեշտ է Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմին։
Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Ռեալը» պատրաստ է կիսապաշտպանի տրանսֆերի համար առաջարկել 60 միլիոն եվրո։ Այնուամենայնիվ, այս գումարը կարող է բավարար չլինել գործարքն իրականացնելու համար, քանի որ, շրջանառվող լուրերի համաձայն, «Մանչեսթեր Սիթին» պահանջում է 100 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Transfermarkt-ը Ռոդրիի տրանսֆերային արժեքը գնահատում են 55 միլիոն եվրո։ Աշխարհի չեմպիոնի գործող պայմանագիրն անգլիական գրանդի հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա ամառ։
























































