Եվրոլիգայի տղամարդկանց բասկետբոլի մրցաշարի մնացած հանդիպումները կարող են անցկացվել Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Այդ մասին հայտնում է Eurohoops-ը:
Հրապարակման համաձայն, Սալոնիկի քաղաքապետ Կոնստանտինոս Զերվասը առաջարկ է արել Եվրոլիգայի ղեկավարությանը: Մոտ ժամանակներս կողմերը բանակցելու են:
Եթե առաջարկն ընդունվի, մրցաշրջանի մնացած հանդիպումները կանցկացվեն «Արիսա» և «ՊԱՕԿ» մարզադահլիճներում: Ավելի վաղ Sportando-ն հաղորդել էր, որ Եվրոլիգան քննարկում է մրցաշրջանը ավարտելու երեք տարբերակ: Դրանցից յուրաքանչյուրը ներառում է կանոնավոր մրցաշրջանի և փլեյ-օֆի բոլոր մնացած հանդիպումները անցկացնել մեկ երկրում`Ռուսաստանում, Հունաստանում կամ Լիտվայում:
Եվրոլիգայի հանդիպումները դադարեցվել էին մարտի կեսերին: Ընթացիկ առաջնությունում մնացել է վեց տուր: Փլեյ-օֆֆում տեղերն իրենք արդեն երաշխավորում էին թուրքական «Անադոլու Էֆեսուսը», իսպանական «Բարսելոնան» և «Ռեալը», ռուսական ԲԿՄԱ-ն և իսրայելական «Մակաբին»: