Իտալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան (FIGC) անցկացրել է հեռավար խորհրդակցություն Ֆուտբոլիստների, մարզիչների և դատավորների ասոցիացիաների հետ՝ մրցաշրջանի վերսկսման կապակցությամբ, որն ընդհատվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Կողմերը որոշել են, որ եթե մրցաշրջանը ավարտվի նախանշվածից շուտ, կշարունակվի ակումբների փոխանակումը Ա Սերիայի և Բ Սերիայի միջև, իսկ հաջորդ մրցաշրջանում 20 թիմեր կշարունակեն խաղալ էլիտար դիվիզիոնում, հայտնում է Football Italia- ն՝ հղում անելով Sky Sport Italia-ին:
Նախկինում առաջարկվել էր մի տարբերակ, ըստ որի Ա Սերիայի ակումբներից ոչ մեկը դուրս չի մնա առաջնությունից, իսկ Բ Սերիայի երկու լավագույն թիմերը կտեղափոխվեն բարձրագույն դիվիզիոն, և ըստ այդմ Ա Սերիայում կլինեն 22 ակումբ: