Իտալական «Ռոման» շարունակում է քայլեր ձեռնարկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թիմում պահելու համար: Այս մասին հայտնում է Leggo-ն:
Աղբյուրի համաձայն՝ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար իտալական ակումբն «Արսենալին» առաջարկել է թուրք կիսապաշտպան Չենգիզ Ունդերին, գումարած 10 մլն եվրո: Հաղորդվում է, որ անգլիական ակումբն իր հերթին անտարբեր չէ թուրք ֆուտբոլիստի ծառայություններով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտնել էր, որ ցանկանում է, որպեսզի Հայաստանի հավաքականի ավագը մնա թիմում: