Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով ամենաշատ գոլերն է խփել։
2026 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչի՝ Շվեդիայի դեմ խաղում Մբապեն բացել է խաղի հաշիվը 45-րդ րոպեին։ Հաշիվը նյութը գրելու պահին 2-0 է Ֆրանսիայի հավաքականի օգտին։
Հարձակվողն այժմ ունի ինը գոլ Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ինը խաղում՝ գերազանցելով բրազիլացիներ Լեոնիդասին (ութ գոլ հինգ խաղում) և Ռոնալդոյին (ութ գոլ տասը խաղում)։
Մբապեն նաև Աշխարհի առաջնությունների բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակում միանձնյա երկրորդ տեղն է զբաղեցնում՝ 17 գոլով։ Ֆրանսիացին գերազանցել է Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեին, ով խփել է 16 գոլ։
Առաջևում է միայն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, ով Աշխարհի առաջնություններում խփել է 19 գոլ։
























































