Մադրիդի «Ռեալը» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ արգենտինացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկո Պասը 2026/27 մրցաշրջանում կշարունակի ելույթները իտալական «Կոմոյի» կազմում։
«Սերուցքայինները» նշել են, որ Նիկո Պասն անձամբ է ցանկություն հայտնել և խնդրել մնալ «Կոմոյում»։ Միևնույն ժամանակ, մադրիդյան ակումբն իրեն իրավունք է վերապահել մեկ տարի անց հետ գնելու ֆուտբոլիստի տրանսֆերը։
«Կոմոյի» կազմում անցկացրած 75 հանդիպումներում Պասը դարձել է 19 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը 21-ամյա արգենտինացու տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է 80 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Կոմոն» Իտալիայի Ա Սերիայում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը և նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։


























































