Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալը խոսել է ԶԼՄ-ների կողմից հնչող այն քննադատությունների մասին, որոնք տեղացել են ազգային թիմի հասցեին Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Կաբո-Վերդեի հետ գրանցած գոլազուրկ ոչ-ոքիից (0:0) հետո։
Mundo Deportivo-ն մեջբերում է երիտասարդ ֆուտբոլիստի խոսքերը, ով հորդորել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին ժամանակից շուտ հետևություններ չանել։
«Ես մի եզրահանգման եմ եկել․ դուք՝ լրագրողներդ, սարսափելի շտապում եք ավարտել ձեր աշխատանքը։ Ընդամենը առաջին խաղային օրն է. Իսպանիան ու Պորտուգալիան վաստակել են մեկական միավոր, Արգենտինան ու Ֆրանսիան հաղթել են, իսկ դուք արդեն կարծում եք, որ այդ երկու թիմերն էլ դուրս կգան եզրափակիչ։ Եվ սա Աշխարհի առաջնության դեռ միայն առաջին օրն է։ Ես պարզապես դա չեմ հասկանում։
Փոխանակ վայելելու հանդիպումները՝ դուք հապշտապ հետևություններ եք անում։ Մինչև հուլիսի 19-ը դուք չեք իմանա՝ ով կհաղթի, բայց դուք ուզում եք դա իմանալ հենց այսօր։ Ձեզ համար Իսպանիան սարսափելի է, բայց նրանց համար, ովքեր իսկապես հասկանում են ֆուտբոլից, դա այդպես չէ»,- ասել է Յամալը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնությունն անցկացվում է հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
























































