«Ինտերը» պաշտոնական առաջարկ է արել «Ատալանտային» Մարկո Պալեստրայի տրանսֆերի համար։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ առաջարկը կազմում է 45 միլիոն եվրո գումարած 5 միլիոն եվրո բոնուսների տեսքով։
«Ներաձուրիները» համաձայնության են եկել ֆուտբոլիստի հետ անձնական պայմանների հարցում։ 21-ամյա պաշտպանը կողմ է «Ինտեր» տեղափոխվելու հարցում։
Գործարքն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ կլինի բանակցությունների ևս մեկ փուլ, բայց «Ինտերը» նույնքան վստահ է հաջողության մեջ, որքան ինքը՝ ֆուտբոլիստը։
Ա Սերիայի այս մրցաշրջանի լավագույն պաշտպան ճանաչված Մարկոն նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Կալյարիում»։



























































