Մադրիդի «Ռեալի» 23-ամյա իսպանացի պաշտպան Ալվարո Կարերասը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է համալրել Լոնդոնի «Չելսիի» շարքերը: Այս մասին հայտնում է իսպանական AS պարբերականը։
Ինչպես հաղորդվում է, ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «սերուցքայինների» նախկին մարզիչ Խաբի Ալոնսոն, որն այժմ գլխավորում է լոնդոնյան գրանդը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» պայմանագիր է կնքել «ազնվականների» ձախ պաշտպան Մարկ Կուկուրելյայի հետ, ինչը զգալիորեն բարդացրել է Կարերասի դրությունը: Ընդ որում, ըստ իսպանական մամուլի շրջանառած լուրերի՝ հենց Ալվարոյի անվստահ խաղն է ստիպել մադրիդյան ակումբին գնալ նոր տրանսֆերի քայլին:
Ներկայումս «արքայական» ակումբը բաց է ֆուտբոլիստի վաճառքի շուրջ բանակցությունների համար, քանի որ պաշտպանը չի մտնում Ժոզե Մոուրինյուի ծրագրերի մեջ: Հիշեցնենք, որ Կարերասը «Ռեալ» էր տեղափոխվել մեկ տարի առաջ պորտուգալական «Բենֆիկայից»՝ 50 միլիոն եվրոյի դիմաց։ Մադրիդցիների կազմում նա հասցրել է անցկացնել 40 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:



























































