Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում որպես գլխավոր թիրախներից մեկը դիտարկում է Լոնդոնի «Արսենալի» իտալացի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիին։
Ըստ հեղինակավոր ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի՝ «արքայական» ակումբն արդեն սկսել է բանակցությունները ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ հնարավոր տեղափոխության շուրջ։
«Սերուցքայինների» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նպատակ ունի թիմն ուժեղացնել ունիվերսալ պաշտպանով, որն ի վիճակի կլինի հուսալիորեն փակել պաշտպանական գծի մի քանի դիրքեր: Այս դերի համար դիտարկվող մեկ այլ թեկնածու է «Մանչեսթեր Սիթիի» խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը:
Նշենք, որ 24-ամյա իտալացու տրանսֆերային արժեքը շուկայում գնահատվում է 55 միլիոն եվրո։ Կալաֆիորիի գործող պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառ:
























































