Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը կիսվել է, թե ինչ անսովոր քայլի կդիմի, եթե ազգային թիմին հաջողվի հաղթել 2026 թվականի Աշխարհի առաջնությունում։
«Եթե մենք նվաճենք Աշխարհի գավաթը, ես խոստանում եմ, որ երեք շաբաթ շարունակ բեղեր և մորուք կաճեցնեմ», — երիտասարդ աստղի խոսքերն է մեջբերում հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլում Իսպանիայի ընտրանին ուժերը կչափի Կաբո-Վերդեի (հունիսի 15-ին), Սաուդյան Արաբիայի (հունիսի 21-ին) և Ուրուգվայի (հունիսի 27-ին) հավաքականների հետ։
Իսպանիան պատմության մեջ իր միակ չեմպիոնական տիտղոսն աշխարհի առաջնություններում նվաճել է 2010 թվականին՝ ՀԱՀ-ում կայացած մրցաշարի եզրափակիչում լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով պարտության մատնելով Նիդերլանդների ընտրանուն։
Հիշեցնենք, որ համաշխարհային ստուգատեսը կկայանա ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։


























































