Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսն արձագանքել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով իտալական «Կոմոյի» հետաքրքրվածության մասին լուրերին։
«Եթե կա հետաքրքրություն, ապա Սպերցյանը պետք է տեղափոխվի «Կոմո»։ Այստեղ անգամ հարցեր չեն կարող լինել՝ Իտալիա, Չեմպիոնների լիգա։ Ի՞նչ Սաուդյան Արաբիայի մասին է ընդհանրապես խոսքը»,– Կանչելսկիսի խոսքերն է փոխանցում «Советский спорт»-ը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլին» շահավետ առաջարկ է արել 25-ամյա ֆուտբոլիստին։ Հայտնի է նաև, որ «Կրասնոդարն» իր սանի տրանսֆերի դիմաց կարող է ստանալ ավելի քան 20 միլիոն եվրո։
Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ խաղացողն ունի իտալական Ա Սերիա տեղափոխվելու տարբերակ, որտեղ նրան իր գլխավորած թիմում ցանկանում է տեսնել «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը։

























































