Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդու Կամավինգան խիստ հիասթափված է 2026 թվականի Աշխարհի առաջնության համար Ֆրանսիայի հավաքականի կազմում իրեն չընդգրկելու որոշումից։
Այս փաստն ամրապնդել է 23-ամյա ֆուտբոլիստի վստահությունը «արքայական ակումբից» դուրս նոր մարտահրավերներ փնտրելու հարցում։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Կամավինգայի շրջապատն ակտիվորեն ուսումնասիրում է տրանսֆերային շուկան և բանակցություններ է վարում այլ ակումբների հետ։ Ընդգծվում է, որ անցած շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը» տեղեկություններ են հարցրել ֆրանսիացու կարգավիճակի վերաբերյալ, քանի որ երկու թիմերն էլ վաղուց հետևում են նրա խաղին:
Նշվում է նաև, որ «Ռեալը» պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից և նրա տրանսֆերը գնահատում է մոտ 57,5 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Կամավինգան մադրիդցիների կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Խաղացողի գործող պայմանագիրն իսպանական գրանդի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը:
Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 մլն եվրո։
























































