Գերմանիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրում չեմպիոնի կոչումը վաղաժամ նվաճած Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 5-1 հաշվով ջախջախեց «Քյոլնին»։
Մյունխենցիների կազմում փայլեց Հարի Քեյնը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ (10, 13, 69): Տանտերերի կազմում մեկական անգամ աչքի ընկան նաև Բիշոֆն (22) ու Նիկոլաս Ջեքսոնը (83): Հյուրերի կազմում հեղինակության գնդակը 18-րդ րոպեին խփել էր Սաիդ էլ Մալան:
Հանդիպման գոլերը` ԱՅՍՏԵՂ
Այսպիսով, 2025/26 մրցաշրջանի արդյունքներով գերմանական Բունդեսլիգան լքեցին 17-րդ և 18-րդ հորիզոնականները զբաղեցրած համապատասխանաբար «Հայդենհայմը» և «Սանկտ Պաուլին» (26-ական միավոր):
16-րդ տեղում հանգրվանած «Վոլֆսբուրգը» (29 միավոր) իր տեղը բարձրագույն խմբում պահպանելու համար կանցկացնի անցումային հանդիպումներ: Վտանգավոր գոտուն մոտ գտնվող «Քյոլնն» ու «Վերդերը» 32-ական միավորով վերջնականապես ապահովագրեցին իրենց և պահպանեցին տեղերը ակումբային բարձրագույն առաջնությունում:
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
- «Բայեր Լևերկուզեն» — «Համբուրգ»՝1-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Բորուսիա Մյոնխենգլադբախ» — «Հոֆենհայմ»՝ 4-0, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» — «Շտուտգարտ»՝ 2-2, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Հայդենհայմ» — «Մայնց»՝ 0-2, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
- «Ֆրայբուրգ» — «Լայպցիգ»՝ 4-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Սանկտ Պաուլի» — «Վոլֆսբուրգ»՝ 1-3, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
- «Ունիոն Բեռլին» — «Աուգսբուրգ»՝ 4-0, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Վերդեր Բրեմեն» — «Բորուսիա Դորտմունդ»՝ 0-2, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































