«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի Պրեմիեր լիգայում «Բարնլիի» նկատմամբ 1:0 հաշվով տարած հաղթանակից հետո անդրադարձել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Լիամ Ռոսենիորի պաշտոնանկությանը։
«Շատ եմ ցավում։ Գրեթե վստահ եմ, որ նա բարձրակարգ մարզիչ է։ Ամեն անգամ, երբ նման բան է պատահում, ես նորից ու նորից մտածում եմ այն մասին, թե որքան է բախտս բերել այս ակումբում աշխատելու հարցում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
Իսպանացի մասնագետն ընդգծել է նաև մանչեսթերյան ակումբում տիրող առողջ մթնոլորտի ու կայունության կարևորությունը.
«Տասը տարի առաջ ես ճիշտ վայր ընտրեցի՝ անհավանական ղեկավարությամբ, հիանալի գլխավոր և սպորտային տնօրեններով։ Սա ուղղակի անհավատալի է։ Այն մարդկանց կայունությունն ու վստահությունը, որոնց հետ ես այստեղ աշխատում եմ, ապշեցնում են։ Բախտս իսկապես շատ է բերել»,- հավելել է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչը։


























































