Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ։
Հանդիպման միակ գոլը 43-րդ րոպեին հեղինակեց Մատեուս Կունյան։ Նրան գոլային փոխանցում կատարեց Բրունու Ֆերնանդեշը, ով ԱՊԼ-ի 2025/26 մրցաշրջանում գրանցեց իր 18-րդ արդյունավետ փոխանցումը։ Թիերի Անրիի և Կևին դե Բրույնեի սահմանած ռեկորդը կրկնելու համար պորտուգալացուն մնացել է կատարել ևս երկու գոլային փոխանցում։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 58 միավոր և զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ «Չելսին» կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը և 48 միավորով հանգրվանել է 6-րդ տեղում։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին

























































