Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիան El Universo-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ կազմակերպությունը որոշում է կայացրել վաղաժամկետ դադարեցնել ազգային առաջնությունը`կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Տապիան նաև նշել է, որ այս մրցաշրջանում լիգաների միջև թիմերի փոխանակում չի լինի:
«Արդյունքներին պետք է հասնել ֆուտբոլի խաղադաշտում: Երբ բժիշկները կվստահեցնեն, որ հանդիպումներ անցկացնելը անվտանգ է, մենք կշարունակենք խաղալ: Առողջությունն այժմ ավելի կարևոր է», — ավելացրել է ԱՖԱ-ի նախագահը:
Սպասվում է, որ Արգենտինայում ֆուտբոլային մրցաշրջանի վաղ ավարտը պաշտոնապես կհայտարարվի երեքշաբթի օրը AFA-ի գործադիր կոմիտեի նիստից հետո:
Արգենտինայի առաջնությունում այս պահին խաղարկվել է 23 տուր: «Բոկա Խունիորսը» առաջնության առաջատարն է՝ 48 միավորով: Երկրորդ տեղում «Ռիվեր Փլեյտն» է 47 միավորով։ Եզրափակում է լավագույն եռյակը «Վելես Սարսֆիլդը», որն ունի 39 միավոր:
Հիշենցնենք, որ ապրիլի 24-ին հայտնի դարձավ, որ Ֆուտբոլի Նիդերլանդների առաջնության 2019/20 մրցաշրջանը չի խաղարկվի կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Նիդերլանդների առաջնության վաղաժամ ավարտին ArmSport-ը անդրադարձել է Չիրականացված հույսեր և փրկարարական օղակ․ Անավարտ մրցաշրջանի հետքերով նյութում։