Եգիպտոսի հավաքականի ավագ Մոհամեդ Սալահն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»։ Այդ իսկ պատճառով մերսիսայդյան ակումբի ղեկավարությունն արդեն սկսել է փոխարինող փնտրել թիմի առաջատարին։
Teamtalk-ի տեղեկություններով՝ անգլիական գրանդը պատրաստ է մոտ 140 միլիոն եվրո տրամադրել նոր ֆուտբոլիստի ձեռքբերման համար։ «Լիվերպուլի» հավանական թեկնածուների կարճ ցուցակում են հայտնվել Էնթոնի Գորդոնը («Նյուքասլ»), Յան Դիոմանդեն («Լայպցիգ») և Մայքլ Օլիսեն (Մյունխենի «Բավարիա»)։
Հիշեցնենք, որ Սալահը մերսիսայդցիների գույները պաշտպանում է 2017 թվականի ամառանից։ Ընթացիկ մրցաշրջանում եգիպտոսցի հարձակվողն անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։




























































