«Յուվենտուսի» հարձակվող Ջոնաթան Դևիդը կարող է վերադառնալ Ֆրանսիայի առաջնություն, որտեղ նախկինում պաշտպանում էր «Լիլի» գույները։ Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականի տեղեկություններով՝ թուրինյան ակումբը պատրաստ է գալիք ամռանը վաճառել կանադացի ֆուտբոլիստի տրանսֆերը։
Միևնույն ժամանակ, հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է ՊՍԺ-ն։ Փարիզյան ակումբի ղեկավարության կազմում կան մարդիկ, որոնք Դևիդի խաղի մեծ երկրպագուներն են։ Աղբյուրը նշում է, որ ՊՍԺ-ն կարող է «Յուվենտուսին» առաջարկել Դևիդին փոխանակել Ռանդալ Կոլո-Մուանիի հետ, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս Լոնդոնի «Տոտենհեմում»։ Հատկանշական է, որ Կոլո-Մուանին 2025 թվականին արդեն հասցրել է վարձավճարով խաղալ «բիանկոներիի» կազմում։
Հիշեցնենք, որ Ջոնաթան Դևիդը «Յուվենտուս» էր տեղափոխվել 2025 թվականին «Լիլից»՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա գործող պայմանագրի ժամկետը իտալական գրանդի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Ընթացիկ մրցաշրջանում կանադացին թուրինցիների կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։




























































