Աշխարհի 13-րդ ռակետ, արգենտինացի Դիեգո Շվարցմանը պատմել է Ռոջեր Ֆեդերերի հետ հարաբերությունների մասին։
Ֆեդերերին զվարճացնում է, թե ինչպես եմ ես արտասանում նրա անունը։ Ամեն անգամ, երբ նա ինձ տեսնում է, ասում է․ «Ռոշշշշեր»։ Նա շատ զվարճալի մարդ է։ Նա ընդհանրապես նման չէ տիպիկ շվեյցարացու ու ժամանակի ընթացքում դա ցույց է տվել»,-Շվարցմանի խոսքն է մեջբերում mundod.lavoz.com.ar-ը։
Շվարցմանը խոսել է նաև ATP-ն և WTA-ը միմյանց միացնելու գաղափարի մասին․
«Ես կցանկանայի, որ մենք ունենայինք մեկ, միասնական ֆեդերացիա։ Այսօր թենիսը կառավարվում է մի քանի տեղերից։ Եթե կանանց ու տղամարդկանց թենիսը ունենար մեկ ղեկավար մարմին, դա, իմ կարծիքով, արդյունավետ կլիներ»,-ասել է Շվարցմանը։