Լոնդոնում շարունակվում է Nitto ATP Finals տարվա ամփոփիչ մրցաշարը։
Խաղային երկրորդ օրը պայքարի մեջ մտան Տոկիո-1970 խմբի թենիսիստները։ Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը առանց դժվարությունների երկու սեթում առավելության հասավ Դիեգո Շվարցմանի նկատմամբ։ Գրանցվեց 6-3, 6-2 հաշիվը։
Հաղթանակով սկսեց նաև Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Մեդվեդևը։ Փարիզի Մասթերսի չեմպիոնը երկու սեթում հաղթեց Ալեքսանդր Զվերևին։ Գրանցվեց 6-3, 6-4 հաշիվը։
Լոնդոն-2020 խմբում առաջին խաղերից հետո հաղթանակներ են տարել Դոմինիկ Տիմն ու Ռաֆայել Նադալը։ Ավսրիացին հաղթել է Ստեֆանոս Ցիցիպասին, իսկ Նադալը՝ Անդրեյ Ռուբլյովին։