Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Մարկ Գիուն դիմել է ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով թույլատրել իրեն հեռանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ֆուտբոլիստի այս որոշման գլխավոր պատճառը խաղային պրակտիկայի և խաղաժամանակի սղությունն է։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին Գիուն վարձավճարով տեղափոխվել էր «Սանդերլենդ», սակայն ընդամենը 26 օր անց «ազնվականները» վերադարձրին ֆուտբոլիստին. պատճառը հարձակվող Լիամ Դելապի ստացած վնասվածքն էր։
Ընթացիկ մրցաշրջանում Մարկ Գիուն Անգլիայի Պրեմիեր լիգայում մասնակցել է 9 հանդիպման, սակայն միայն մեկ անգամ է դաշտ դուրս եկել մեկնարկային կազմում։ Անցկացրած ինը խաղում հարձակվողն իր ակտիվում գրանցել է ընդամենը մեկ գոլային փոխանցում։
Նշենք, որ Transfermarkt-ը 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում են 12 միլիոն եվրո։




























































