Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոն հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դիմել է երկրպագուներին։ Իսպանացի ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր Չեմպիոնների լիգայի անցումային փուլի՝ Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղի (2:1) վերջնամասում։
«Շնորհակալ եմ աջակցության խոսքերի համար։ Դա պարզապես վախ էր։ Առա՜ջ՝ դեպի հաջորդ փուլ, Hala Madrid»,- գրել է Ասենսիոն սոցիալական ցանցերի իր էջում։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «արքայական ակումբը» հաղթել էր 1:0 հաշվով, ինչի շնորհիվ երկու խաղերի արդյունքում դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։
Այդ փուլում մադրիդցիների մրցակիցը կլինի «Մանչեսթեր Սիթին» կամ Լիսաբոնի «Սպորտինգը»: Վիճակահանությունը կկայանա ուրբաթ՝ փետրվարի 27-ին:
























































