Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի փլեյ-օֆֆի անցումային փուլի Մադրիդի «Ռեալ» — Լիսաբոնի «Բենֆիկա» պատասխան հանդիպման (որն արդեն ավարտվել է) երկրորդ խաղակեսում սարսափելի միջադեպ է գրանցվել։
Խաղի 74-րդ րոպեին մադրիդցիների 23-ամյա իսպանացի պաշտպան Ռաուլ Ասենսիոն անսպասելիորեն կորցրել է գիտակցությունն ու ընկել խոտածածկին։ Բժիշկների անձնակազմն անմիջապես նետվել է խաղադաշտ։ Մի քանի րոպե տևած առաջին բուժօգնությունից հետո ֆուտբոլիստին պատգարակով դուրս են բերել դաշտից. նա չի կարողացել շարունակել հանդիպումը։ 77-րդ րոպեին իսպանացուն փոխարինել է ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի արդյունքներով «Ռեալը» 15 միավորով զբաղեցրել էր 9-րդ, իսկ «Բենֆիկան» 9 միավորով՝ 24-րդ հորիզոնականը։ Ընթացիկ մրցաշարի եզրափակիչը կկայանա 2026 թվականի մայիսի 30-ին՝ Բուդապեշտի հռչակավոր «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։
























































