Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) պաշտոնական հայտարարություն է տարածել Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Չելսի» — «Վեսթ Հեմ» (3:2) հանդիպման վերջնամասում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Ըստ ԱՖԱ-ի մամուլի ծառայության՝ անկախ կարգավորող հանձնաժողովը տուգանել է երկու ակումբներին 2026 թվականի հունվարի 31-ին կայացած խաղում գրանցված զանգվածային ծեծկռտուքի պատճառով։
Նշվում է, որ հանդիպման 95-րդ րոպեին «Չելսին» չի կարողացել կանխել իր ֆուտբոլիստների ոչ պատշաճ և սադրիչ վարքագիծը: Նույն ժամանակահատվածում «Վեսթ Հեմն» էլ իր հերթին չի վերահսկել սեփական խաղացողների ոչ պատշաճ, սադրիչ և ագրեսիվ գործողությունները խաղադաշտում։
Երկու ակումբներն էլ հետագայում ամբողջությամբ ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները։ Լսումների արդյունքում կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել «Չելսիին» տուգանել 325 հազար, իսկ «Վեսթ Հեմ Յունայթեդին»՝ 300 հազար ֆունտ ստեռլինգով։




























































