Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան խոսել է Ա Սերիայի վերսկսման ժամկետների մասին.
«Ա սերիան հակված չէ այն տարբերակին, որ մրցաշրջանն ավարտվի ժամանակից շուտ: Իրավիճակը շատ դժվար է, ուստի հնարավոր է, որ մրցաշրջանը չկվերսկսվի: Միայն անվտանգ պայմաններում թույլ կտանք թիմերին մարզում անցկացնել մայիսի 18-ից: Ես չեմ ուզում դանդաղեցնել ֆուտբոլի վերսկսումը, բայց մարզիկների անվտանգությունն ամենակարևորն է»,-ասել է երկրի սպորտի նախարարը: