Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հստակ և հավակնոտ պահանջ է ներկայացրել ազգային հավաքականին աշխարհի 2026 թվականի առաջնության համար։
Ինչպես հաղորդում է The Touchline-ը, ֆեդերացիան թիմի առջև խնդիր է դրել անպայման դուրս գալ մրցաշարի եզրափակիչ։ Մրցաշարի ավելի վաղ փուլերում պայքարը լքելը կգնահատվի որպես ձախողում։
Ֆեդերացիայի ղեկավարությունը վստահ է, որ ներկայիս կազմը բավականաչափ ներուժ ունի՝ նվաճելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Հիշեցնենք, որ գալիք ամռանը կայանալիք մրցաշարն անցկացվելու է երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։
Ներկայումս Պորտուգալիայի հավաքականը գլխավորում է Ռոբերտո Մարտինեսը, իսկ թիմի ավագը լեգենդար Կրիշտիանու Ռոնալդուն է։ Հարկ է նշել, որ մունդիալներում Պորտուգալիայի պատմության լավագույն արդյունքը գրանցվել է 1966 թվականին, երբ ընտրանին նվաճեց երրորդ տեղը։
























































