Ավարտվել է Իտալիայի գավաթի 2025/2026թթ․ խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպումը, որում «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունել էր «Կոմոյին»։ Խաղը կայացել է Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Հաշիվը 39-րդ րոպեին բացել է հյուրերի կիսապաշտպան Մարտին Բատուրինան։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, նեապոլիտանցիների կիսապաշտպան Անտոնիո Վերգարան վերականգնել է հաշվի հավասարությունը։
Հաղթողին որոշելու համար նշանակվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որտեղ ավելի դիպուկ են գտնվել «Կոմոյի» ֆուտբոլիստները։ Այսպիսով, «Կոմոն» դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։
Հիշեցնենք, որ Իտալիայի գավաթի գործող չեմպիոնը «Բոլոնիան» է, որը նախորդ եզրափակիչում 1։0 հաշվով հաղթել էր «Միլանին»։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ




























































