Իտալիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակում կայացած տնային հանդիպմանը «Յուվենտուսը» խոշոր՝ 3:0 հաշվով առավելության է հասել «Նապոլիի» նկատմամբ։
Հանդիպման ընթացքում գոլերով աչքի են ընկել հարձակվող Ջոնաթան Դեյվիդը, ինչպես նաև կիսապաշտպաններ Քենան Յիլդիզն ու Ֆիլիպ Կոստիչը։ Հյուրերի կազմում 2025/26 մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հարձակվող Ռոմելու Լուկակուն։
Այս հաղթանակով թուրինցիներն ընդհատել են նեապոլցիների՝ Ա Սերիայում 6 խաղ տևած անպարտելիության շարքը (3 հաղթանակ և 3 ոչ-ոքի)։
Այժմ «Յուվենտուսն» իր ակտիվում ունի 42 միավոր. Լուչիանո Սպալետիի գլխավորած թիմը բարձրացել է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական։ «Նապոլին» 43 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակն այս պահին




























































