Արագ շախմատի Magnus Carlsen Invitational օնլայն մրցաշարում ավարտվեց նաև չորրորդ տուրը:
Տուրի խաղային երկրորդ օրը Հիկարու Նակամուրան 2.5-1.5 հաշվով առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ: Չինացի Դին Լիրենն ու հոլանդացի Անիշ Գիրիի արագ շախմատի դիմակայությունում գրանցվեց 2-2 հաշիվը: «Արմագեդոն» պարտիայում ոչ-ոքի գրանցվեց, որը հաղթանակ է պարգևում սևերով խաղացող շախմատիստին. տվյալ դեպքում հաղթեց Լիրենը:
Տուրի խաղային առաջին օրն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 2.5-1.5 հաշվով հաղթել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, իսկ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան 3։1 հաշվով պարտության էր մատնել իրանցի Ալիռեզա Ֆիրուջային։
Այսպիսով, մրցաշարային աղյուսակը 11 միավորով շարունակում է գլխավորել Կարլսենը: Երկրորդ տեղում 10 միովորով Նակամուրան է, երրորդ տեղը 8-ական միավորով կիսում են Կարուանան ու Լիրենը: Առայժմ միավոր չունի Ալիռեզա Ֆիրուջան: