Ըստ The Telegraph-ի «Զինագործները» ստիպված կլինեն վաճառել Պյեր-Էմերիկ Օբամեյանգին մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հաղորդվում է, որ համաճարակի պատճառով ծանր ֆինանսական իրավիճակը, ինչպես նաև Օբամեյանգի հրաժարումը պայմանագիրը երկարաձգելու պատճառով, կարող է ստիպել «Արսենալին» բաժանվել իր առաջատարներից մեկի հետ:
Աղբյուրը նշում է, որ լոնդոնյան ակումբը ռիսկի չի դիմի, քանի որ Գաբոնի հավաքականի հարձակվողի պայմանագիրը լրանում է 2021 թվականին, ուստի «զինագործներին» ձեռնտու կլինի վաճառել նրան մի քանի տասնյակ միլիոն եվրոյով, քան պարզապես մեկ տարի անց բաց թողնեն անվճար:
Ներկա ֆրությամբ Եվրոպայի գրեթե բոլոր գրանդ ակումբները հավակնում են 30-ամյա հարձակվողին: Նրանց թվում են «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և այլ ակումբներ: