«Ատլետիկոյի» կիսապաշտպան Տոմաս Պարտին կարող է կարիերան շարունակել Իտալիայում։
26-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն։
«Բյանկոներիները» կարծում են, որ գանացին կարող է ուժեղացնել ակումբի կիսապաշտպանական գիծն ու պատրաստ են նրա համար 50 մլն եվրո հրաժարագին վճարել։
Սակայն Պարտին մտադիր չէ բանակցություններ վարել այլ ակումբների հետ այնքան ժամանակ քանի դեռ չի լուծվել «Ատլետիկոյի» հետ իր պայմանագրի հարցը։ Գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվական։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիսով հետաքրքրված են «Ռոման» ու «Ինտերը։»