«Բարսելոնայի» նախկին հարձակվող Բոյան Կրկիչը նշել է, որ բրազիլացի Ռոնալդինյոն իր վրա ավելի մեծ տպավորություն թողեց, քան թիմի ներկայիս առաջատար Լիոնել Մեսսին:
«Մեսսիի և Ռոնալդինյոյի միջև ես ընտրում եմ … Ռոնալդինյոյին: Նա թիվ մեկն է: Նա եկավ և ուժեղացրեց «Բարսելոնան», որն անընդհատ առաջ էր գնում նրա օգնությամբ: Նրանք երկու զարմանալի երևույթ են, բայց Ռոնալդինյոն ինձ ամենից շատ տպավորեց», – Կրկիչի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Կրկիչը, ով «Բարսելոնայի» սան է, կատալոնացիների առաջին թիմի կազմում խաղացել է 2006-ից 2011 թվականներին: Ակումբի հետ միասին նա նվաճել է երկու Չեմպիոնների լիգա և Իսպանիայի երեք չեմպիոնական տիտղոս: Ներկայումս 29-ամյա ֆուտբոլիստը պաշտպանում է MLIS-ի «Մոնրեալ» ակումբի գույները: