«Բարսելոնայի» նախկին սկաուտ Բոյան Կրկիչ Սնրը՝ հարձակվող Բոյան Կրկիչի հայրը, որը 2000-ականների վերջին խաղացել է «Բարսելոնայում», պատմել է, թե ժամանակին ինչպես է եկել այն եզրակացության, որ կատալոնական ակումբը չպետք է պայմանագիր կնքի Էդեն Ազարի հետ մինչև բելգիացու՝ «Չելսի» տեղափոխվելը։
«Ես նրա հետ հանդիպեցի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում, որտեղ խաղում էր որդիս։ Բելգիան հասավ եզրափակիչ, բայց հետո հաղթեց Իսպանիան։ Ազարը գերազանց խաղաց ամբողջ մրցաշարի ընթացքում, բացառությամբ եզրափակիչի։ Այնուհետև նա պայմանագիր կնքեց «Լիլի» հետ։ Ես գնացի նրան տեսնելու «Մոնպելյեի» դեմ խաղում։
Ամբողջ թիմը հավաքվել էր նախավարժանք կատարելու, միայն տեղում չէր ազարը։ Նա լավ էր խաղում, բայց նվիրվածության ու վերաբերմունքի առումով դա ինձ դուր չեկավ։
Ես գնացի նրան տեսնելու երեք օր անց «Անժերի» դեմ խաղում, կրկին բոլորը տաքանում էին, իսկ նա քայլում էր։ Այդ ամենը տեսնելուց հետո իմ զեկույցում ես գրեցի, որ տեխնիկապես և տակտիկապես բարձր մակարդակի խաղացող է, բայց վերաբերմունքի և անհատականության պատճառով ես նրան բացառեցի»,- Կրկիչի խոսքերն է մեջբերում Cadena SER-ը:
Հիշեցնենք, որ բելգիացին 2023 թվականի հոկտեմբերի 10-ին պաշտոնապես հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։