«Մոնպելյեի» ֆրանսիացի կիսապաշտպան Ջունիոր Սամբիան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ կորոնավիրուսի ախտանշաններով: Այս մասին հայտնում է L’Equipe-ը:
23-ամյա կիսապաշտպանն այս շաբաթ է տեղափոխվել քաղաքի հիվանդանոցներից մեկը՝ շնչառության և մարսողական համակարգի հետ ունեցած խնդիրների պատճառով: Երեկ՝ ապրիլի 23-ին, ֆուտբոլիստին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով:
«Մոնպելյեն» այս առիթով ոչ մի մեկնաբանություն չէր տալիս, բայց երբ ֆուտբոլիստը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նրանք պաշտոնական հայտարարությամբ են հանդես եկել՝ առանց հաստատելու ֆուտբոլիստի ինքնությունը:
Ընթացիկ մրցաշրջանում Սամբիան բոլոր մրցաշարերում «Մոնպելյեի» կազմում 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Ապրիլի 23-ի դրությամբ Ֆրանսիան կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակով աշխարհում 4-րդն է: