Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել։
Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակիչում վաստակեց 14.883 միավոր՝ նվաճելով աշխարհի փոխչեմպիոնի կոչումը։
Դավթյանը զիջեց միայն օլիմպիական գործող չեմպիոն, ֆիլիպինցի Կառլոս Յուլոյին, որը վաստակած 14.886 միավորով դարձավ աշխարհի չեմպիոն։




























































