Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կարող է 2034 թվականի աշխարհի առաջնությունը (որը կանցկացվի Սաուդյան Արաբիայում) տեղափոխել 2035 թվականի հունվար։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Նման տեղափոխումը պայմանավորված է Ռամադան սուրբ ամսով, որը 2034 թվականին կլինի նոյեմբերին և դեկտեմբերին։
Աղբյուրի տեղեկություններով՝ 2034 թվականի աշխարհի առաջնությունը չի կարող կայանալ ամռանը, քանի որ այդ ժամանակ Սաուդյան Արաբիայում օդի ջերմաստիճանը հասնում է մինչև +52°C։
ԱԱ-2034-ը կլինի պատմության մեջ երկրորդը, որը կանցկացվի ձմռանը, և առաջինը, որը կկազմակերպվի կենտ տարում։ Առաջին «ձմեռային» աշխարհի առաջնությունը տեղի էր ունեցել Քաթարում՝ 2022 թվականին։




























































