Հարձակվող Հարի Քեյնը հասավ «Բավարիայի» կազմում 100 գոլի նշաձողին՝ դուբլ ձևակերպելով Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի «Վերդերի» դեմ խաղում։
Ինչպես հայտնում է Squawka-ն, անգլիացի ֆուտբոլիստին պահանջվել է ընդամենը 104 խաղ՝ մեկ ակումբի կազմում այդ ցուցանիշին հասնելու համար, ինչը XXI դարում թոփ-5 լիգաներում ամենաարագ արդյունքն է։
Քեյնը գերազանցել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդի և Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը, որոնք 100 գոլ էին խփել 105 խաղում։
Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ Նրա գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։ Ըստ Transfermarkt-ի՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։




























































