Գերմանիայի Բունդեսլիգայի 3-րդ տուրում Մյունխենգլադբախի «Բորուսիան» սեփական հաշտում 0:4 հաշվով պարտություն կրեց Բրեմենի «Վերդերից»:
Գոլերը խփեցին Սամուել Մբանգուլան, Յենս Շտագեն, Ռոմանո Շմիդը (11 մետրանոց) և Ջաստին Նջինման:
«Բորուսիայի» կազմում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը փոխարինման մտավ խաղի 74-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Վերդերը» վաստակեց 4 միավոր և զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը, մինչդեռ «Բորուսիան» 1 միավորով 16-րդ տեղում է:
Մեկ այլ խաղում «Սանկտ Պաուլին» սեփական հաշտում 2:1 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»:
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը



























































