Մադրիդի «Ռեալը» ցանկանում է անվճար պայմանագիր կնքել Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Դայո Ուպամեկանոյի հետ, հայտնում է Bild-ը։
Այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ 26-ամյա պաշտպանը խնդիրներ ունի նոր պայմանագիր կնքելու հարցում, «սերուցքայինները» սկսեցին Ուպամեկանոյին գրավել իրենց կողմը՝ առաջարկելով բարենպաստ պայմաններ։
Ֆուտբոլիստը կարող է փոխել ակումբային գրանցումը հաջորդ ամռանը՝ որպես ազատ գործակալ։ Այս իրավիճակը երկրպագուներին հիշեցրեց 2021 թվականը, երբ Դավիդ Ալաբան հեռացավ «Բավարիայից» և ազատ գործակալի կարգավիճակով համալրեց մադրիդյան գրանդի շարքերը։
Ուպամեկանոն «Բավարիայում» հանդես է գալիս 2021 թվականից։ Ֆրանսիացի կենտրոնական պաշտպանն այս ընթացքում անցկացրել է 154 խաղ, խփել 5 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։
























































