Երկուշաբթի՝ ապրիլ 20-ին, տեղի ունեցավ իտալական Ա Սերիայի խորհրդի նիստը՝ մրցաշրջանի հնարավոր վերսկսման մասին, որն ընդհատվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ա Սերիայի պաշտոնական կայքը հայտարարեց առաջնության մնացած հատվածը խաղարկելու միաձայն որոշումը:
Իտալական Ա Սերիայի Ա լիգայի խորհրդի նիստը միաձայն հաստատել է մրցաշրջանը ավարտելու 2019/2020 թվականն ավարտելու իր մտադրությունը, եթե կառավարությունն իր թույլտվությունը տա դա կատարելու՝ բոլոր մասնակիցների առողջության և անվտանգության վերաբերյալ կանոններին համապատասխան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ա Սերիայի ութ ակումբներ դեմ են մրցաշրջանը շարունակելուն: Ակումբների ներկայացուցիչները կարծում են, որ հանդիպումների ընթացքում կմնա վարակվելու վտանգը COVID-19-ով:
«Սպորտային գործունեության վերսկսումը, այսպես կոչված «փուլ -2»-ը տեղի է ունենալու ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի ցուցումների, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) որոշումների համաձայն, ինչպես նաև՝ ըստ ֆուտբոլիստների և բոլոր աշխատողների աշտպանվածության բժշկական արձանագրությունների հիման վրա»,- ասվում է հայտարարության մեջ: .