Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Արսենալը» 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ: Խաղը կայացավ Մանչեսթերում՝ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, և սպասարկվեց գլխավոր մրցավար Սայմոն Հուպերի կողմից:
Հանդիպման միակ գոլը խփվեց 13-րդ րոպեին: «Արսենալի» պաշտպան Ռիկարդո Կալաֆյորին գլխով գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Ալթայ Բայընդիրի դարպասը՝ օգտվելով Դեկլան Ռայսի փոխանցումից անկյունային հարվածի ժամանակ և դարպասապահի անվստահ խաղից:
Հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» օգոստոսի 24-ին արտագնա խաղում կմրցի «Ֆուլհեմի» հետ, իսկ «Արսենալը» օգոստոսի 23-ին կընդունի «Լիդս Յունայթեդին»:
Անցած մրցաշրջանում թիմերը երեք անգամ հանդիպել էին: Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Արսենալը» հաղթել էր 2:0 հաշվով, 28-րդ տուրում խաղն ավարտվել էր 1:1 ոչ-ոքիով, իսկ Անգլիայի Գավաթի 1/32 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ էր տարել 11 մետրանոց հարվածաշարում 5:3 հաշվով՝ հիմնական ժամանակում գրանցելով 1:1 հաշիվ:
Իմանալ օրվա կարևոր հանդիպումների մասին
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո




























































