Ֆրանսիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Կինգսլի Կոմանը Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվեց «Ալ-Նսար»։ Այս մասին հայտնում է սաուդական ակումբի մամուլի ծառայությունը։

Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն ավելի վաղ հաղորդել էր, որ սաուդական ակումբը 29-ամյա խաղացողի համար գերմանական գրանդին կվճարի 30 միլիոն եվրո: Նաև նշվում էր, որ կողմերը համաձայնեցրել են 3 տարվա պայմանագիր՝ մինչև 2028 թվականը:
Կոմանը «Ալ-Նասրի» կազմում հանդես կգա 21 համարի մարզաշապիկով: Transfermarkt-ի տվյալներով՝ 29-ամյա ֆրանսիացու տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։
Իմանալ օրվա կարևոր հանդիպումների մասին




























































