UFC-ի թեթևքաշային նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրան կիսվել է իր կանխատեսմամբ՝ կապված նույն քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և գործող չեմպիոն Իլյա Տոպուրիայի միջև հնարավոր տիտղոսային մենամարտի հետ։
Բրազիլացին, որը անցյալ տարվա ապրիլին պարտվել էր Ծառուկյանին մրցավարների որոշմամբ, իսկ այս տարվա հունիսին նոկաուտի էր ենթարկվել Տոպուրիայի կողմից, այս դիմակայության ֆավորիտ է համարում վրացի մարզիկին, սակայն ակնկալում է, որ մենամարտը կլինի տպավորիչ և լարված։
«Անկեղծ ասած, սա մենամարտ է ուժեղ մարզիկի և իսկապես լավ հարված ունեցող տղայի միջև։ Կարծում եմ՝ Արմանը իսկապես վտանգավոր տղա է և աներևակայելի ուժեղ։ Բայց անկեղծ ասած, կարծում եմ՝ Իլիան ավելի մեծ հնարավորություն ունի հաղթելու։ Այնուամենայնիվ, սա խելահեղ մենամարտ է լինելու»,- Thunderpick-ին ասել է Օլիվեյրան։

























































