Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարրի Քեյնը խոսել է մրցակիցների հետ մարզաշապիկներով փոխանակվելու մասին։ Անգլիացուն հարցրել են, թե արդյոք նա սիրում է մարզաշապիկներով փոխանակվել։
«Եթե ինչ-որ մեկը խնդրի ինձ փոխանակվել, ես անպայման կփոխանակեմ։ Իմ կարիերայի ընթացքում ես խնդրել եմ փոխանակվել մարզաշապիկներով միայն մի քանի խաղացողների հետ։ Ես խնդրել եմ Ուեյն Ռունիին, Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին։ Ես ստացել եմ Ռունիի և Ռոնալդուի մարզաշապիկները, բայց երբեք չեմ ստացել Մեսսիի մարզաշապիկը»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Goal-ը։
«Բավարիան» նոր մրցաշրջանի իր առաջին պաշտոնական խաղը կանցկացնի օգոստոսի 16-ին՝ Գերմանիայի Սուպերգավաթի շրջանակում «Շտուտգարտի» դեմ։


























































