«Լիվերպուլը» և «Բավարիան» սկզբունքային համաձայնության են հասել եզրային հարձակվող Լուիս Դիասի տրանսֆերի շուրջ: Գերմանական ակումբը կվճարի 75 միլիոն եվրո, իսկ 28-ամյա ֆուտբոլիստը կստորագրի պայմանագիր մինչև 2029 թվականը: Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է Sky Sport Germany-ի լրագրող Ֆլորիան Պլեթենբերգը:
Աղբյուրի տվյալներով՝ կոլումբիացի վինգերի տեղափոխությունը համարվում է գրեթե կայացած: Բժշկական զննության արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ:
Դիասը «Լիվերպուլ» էր տեղափոխվել 2022 թվականի ձմռանը պորտուգալական «Պորտուից»: Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 50 հանդիպման՝ խփելով 17 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում: Նրա գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված էր մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո:



























































