Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) դեմ է արտահայտվել խաղի կանոնների այն փոփոխություններին, որոնք առաջարկում է Միջազգային ֆուտբոլային ասոցիացիաների խորհուրդը (IFAB), հաղորդում է բրիտանական The Times պարբերականը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ IFAB-ը նախատեսում է ընդլայնել VAR մրցավարների լիազորությունները՝ թույլ տալով նրանց ազդել որոշումների վրա, այդ թվում՝ սխալ անկյունայինների և երկրորդ դեղին քարտերի պարագայում։
Բացի այդ, քննարկվել է նաև մի տարբերակ, ըստ որի՝ խաղացողներին կարող են արգելել երկրորդ հարվածը կատարելը այն դեպքում, երբ դարպասապահը հետ է մղել 11 մետրանոցը։
Այս հնարավոր փոփոխությունները կարող են փորձարկվել 2026 թվականի աշխարհի առաջնության ժամանակ։
ՈւԵՖԱ-ն դժգոհ է, որ իրեն չեն ներառել նախորդ քննարկումներում և մտահոգված է, որ VAR համակարգի լիազորությունների ընդլայնումը կհանգեցնի խաղի ընթացքում միջադեպերի վերանայման ժամանակի ավելացման։

























































