Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում թալանել են Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի պաշտպան Նաուել Մոլինայի կնոջ ծնողների բնակարանը։ Այս մասին հայտնում է El Confidencial-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ութ զինված անձինք, գլխարկներով, ներխուժել են ֆուտբոլիստի կնոջ ծնողների՝ Կլաուդիո Օկիուցիի տուն և ատրճանակն ուղղել նրա վրա։
Ոստիկանության ժամանումից հետո հանցագործները փոխհրաձգություն են սկսել, որի արդյունքում նրանցից երեքը ձերբակալվել են, իսկ հինգը կարողացել են փախչել։ Առգրավված իրերի թվում եղել են խոշոր տրամաչափի զենքեր և գողության գործիքներ։
Նշվում է, որ գողացված իրերից բացի հանցագործները նաև առգրավել են տուժողի ավտոմեքենան, որով դիմել են փախուստի։
🚨 ASÍ LE ROBARON AL SUEGRO DE NAHUEL MOLINA
— Estaba cenando junto a su familia cuando fue asaltado por varios delincuentes
— La policía los estaba siguiendo, hubo un tiroteo a la salida y tres ladrones fueron detenidos
➡️ Vía @gabrielediego
📍 Lanús pic.twitter.com/zhqB9Xz0Hn— Vía Szeta (@mauroszeta) July 10, 2025




























































