Կորոնովիրուսային համավարակի պատճառով երկրպագուներն Իտալիայում չեն կարողանա մարզադաշտեր այցելել մինչև 2021 թվականի մարտ։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Աղբյուրի տվյալներով՝ Իտալիայում ֆուտբոլային մրցաշրջանը կարող է վերսկսվել մայիսի 31-ին՝ փակ տրիբունաների ներքո։ Երկրպագուներին 2021-ի մարտից շուտ թույլ չեն տա հաճախել մարզադաշտեր մինչև սահմանները չբացվեն ու սահմանափակումները չվերանան։
Իտալիայի առաջնության 2019/20 մրցաշրջանը 26-րդ տուրից հետո դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Յուվենտուսը»՝ իր ակտիվում ունենալով 63 միավոր, 2-րդ տեղում «Լացիոն» է՝ 62 միավորով։